տուն Արցախ Պաշտոնանկություններ ՊԲ-ում. Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Պաշտոնանկություններ ՊԲ-ում. Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

308
0

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից:

Գնդապետ Ստեփան Գևորգյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալի պաշտոնից: