«Ինտերի» սեփականատեր Մասսիմո Մորատտին հայտարարել է, որ միլանյան թիմի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը վաճառել է ինդոնեզացի գործարար Էրիկ Տրոխիրին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ինձ համար իսկապես դժվար է այս թիմից բաժանվելը, քանի որ սիրում եմ «Ինտերը»: Այդուհանդերձ, երջանիկ եմ, քանի որ այն հուսալի ձեռքերում է: Բոլոր փաստաթղթերը ստորագրված են:
Երկրպագուներին ցանկանում եմ ասել, որ ակումբի պատմության մեջ նոր ժամանակաշրջան է սկսվում: Պետք է հարգել անցյալը, իսկ ապագայի հանդեպ տրամադրվել լավատեսորեն»,- նշել է Մորատտին: