տուն Սպորտ Պաշտոնական. Էլ կլասիկոն չի կայանա հոկտեմբերի 26-ին

Պաշտոնական. Էլ կլասիկոն չի կայանա հոկտեմբերի 26-ին

246
0

Հոկտեմբերի 26-ին Իսպանիայի Պրիմերայի 10-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումը պաշտոնապես հետաձգվեց: Խաղը չի կայանա հոկտեմբերի 26-ին Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով:

Լա լիգայի մրցութային հանձնաժողովը նման որոշում է կայացրել՝ ելնելով Բարսելոնայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններից:

Պաշտոնական հայտարարության մեջ ասված է, որ հանդիպման նոր օրը կորոշվի ու կհայտարարվի մինչև հոկտեմբերի 21-ը:

Ավելի վաղ կողմերը հրաժարվել էին մրցաշրջանի առաջին Էլ կլասիկոն անցկացնել Մադրիդում:

Ժամեր առաջ Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան երաշխավորեց հանդիպման անցկացման պարագայում ֆուտբոլիստների ու երկրպագուների անվտանգությունը: Ամեն դեպքում Լա լիգան որոշում կայացրեց խաղը հետաձգելու:

http://www.armsport.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here