տուն Լուրեր Պաշտոնական Երևանը չի ճանաչել Ղրիմի անկախությունը

Պաշտոնական Երևանը չի ճանաչել Ղրիմի անկախությունը

150
0

103490E8-488D-4492-A804-4EFDD366D5A4_mw1024_n_s

Ղրիմի հանրաքվեի կապակցությամբ Սերժ Սրագսյանի և Վլադիմիր Պուտինի վերջին հեռախոսազրույցը քաղաքագետ Էդգար Վարդանյանը չի համարում Ղրիմի անկախացման պաշտոնական ճանաչում. «Պետք է մի փոքրիկ ճշտում անել պաշտոնական Երևանը պաշտոնապես չի ճանաչել Ղրիմի անկախությունը, ինչպես չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը անկախությունը: Այդ հեռախոսազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը դե ֆակտո ճանաչել է Ղրիմի անկախության հանրաքվեի արդյուքնները»,-ասաց քաղաքագետըˋ ավելացնելով, որ այս հեռախոսազրույցը բավականին բացասական ազդեցություն կթողնի Հայաստանի միջազգային հեղինակության վրա. «Հնարավոր է Ուկրաինան դիվանագիտական հարաբերությունների մակարդակը իջեցնի Հայաստանի հետ: Արևմտյան երկրների մոտ Հայաստանի հեղինակությունը կնվազի: Կսկսեն Հայաստանը դիտարկել ոչ թե որպես անկախ քաղաքականություն վարող, այլ Ռուսաստանի նոր քաղաքականության կողմնակից կդիտարկեն Հայաստանին»,-ասաց քաղաքագետըˋ նկատելով, որ Հայաստանը կհամարվի ՌԴ ընկեր և անգամ վասալ, որը աջակցում է նրա վարած քաղաքականությանը:

Էդգար Վարդանյանի կարծիքով հիմա արդեն կարևոր չէ, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը։ Կարևորը հետևանքներն են, որոնք լինելու են դրանից հետո: