ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Թբիլիսիում մասնակցում եմ «#Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում անցկացվող բարձր մակարդակի քննարկմանը։
Մասնակցում են նաև Վրաստանի, Ուզբեկստանի փոխվարչապետները, Չինաստանի կառավարության հատուկ բանագնացը ու Ասիական զարգացման բանկի փոխնախագահը։ Քննարկման համակարգողն է հանրահայտ տնտեսագետ Նուրիել Ռուբինին»։
Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այս առիթով Facebook-ում գրել է. «Պանելային քննարկում Հայաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի փոխվարչապետների, Չինաստանի կառավարության հատուկ բանագնացի ու Ասիական զարգացման բանկի փոխնախագահի մասնակցությամբ։ Քննարկման համակարգողն է հանրահայտ տնտեսագետ Նուրիել Ռուբինին»։