տուն Քաղաքական Միջազգային Պանդաների դիվանագիտություն Չինաստանի և Հարավային Կորեայի միջև

Պանդաների դիվանագիտություն Չինաստանի և Հարավային Կորեայի միջև

94
0

rsz_panda-medvedi-zhivotnie-52921614478Պեկինը պատրաստվում է Հարավային Կորեա ուղարկել 2 պանդաների՝ իբրև ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղված քայլ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կենդանիները Հարավային Կորեա են տեղափոխվելու ԿԺՀ ղեկավար Սի Ցզինպինի Սեուլ կատարվելիք այցի շրջանակներում: Ընդ որում, Չինաստանի առաջնորդը նախ այցելելու է Հարավային Կորեայի հյուսիսային հարևան ԿԺԴՀ:

Պանդաները Հարավային Կորեային են տրամադրվելու «երկարաժամկետ վարձակալման հիմունքներով»: Տեղում նրանց հետևելու են չինացի մասնագետներն, ովքեր իրավունք են ունենալու նրանց հայրենիք վերադարձնելու, եթե զգան, որ արջերն իրենց վատ զգան: