տուն Քաղաքական Միջազգային Պանամայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմությունը

Պանամայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմությունը

92
0

263916_320

Պանամայի ընդդիմության առաջնորդ Խուան Կարլոս Վարելան հաղթել է նախագահական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով Պանամայի կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը հաշվել է ընտրողների քվեաթերթիկների 8 տոկոսը։

վարելան ստացել է ընտրողների ձայների 39 տոկոսը։ Նրա մրցակիցը՝ իշխող Հանուն դեմոկրատական փոփոխությունների կուսակցության ներկայացուցիչ Խոսե Դոմինգո Արիասը ստացել է Վարելայից 8 տոկոսով պակաս ձայներ։ Պանամայի նախագահական ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է ստանալ ընտրողների ձայների պարզ մեծամասնությունը։

Վարելան ներկայում Պանամայի փոխնախագահն է։ 2009 թվականին նա օգնել էր Ռիկարդո Մարտինելիին ստանձնել նախագահի պաշտոնը, սակայն հետագայում հրաժարվել էր նրա հետ համագործակցությունից։