տուն Լուրեր Պայքար կեղծ լրատվության դեմ (տեսանյութ)

Պայքար կեղծ լրատվության դեմ (տեսանյութ)

212
0

Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից պատգամավորների համահեղինակությամբ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել՝ Facebook սոցիալական ցանցից անանուն օգտատիրոջ էջերի վիրավորական և զրպարտական բնույթի

տեղեկատվությունը հրապարակելու համար:

Օրենքի նախագծի համահեղինակներն են՝ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Թևան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը:

Այս կապակցությամբ օրենքի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը AraratNews.am-ի հետ զրույցում ասաց, որ օրենքի նախագիծը դեռևս սաղմնային փուլում է, և այս պահին դժվար է ասել, թե ինչ տեսքով է այն ընդունվելու. «Մենք օրենքի նախագիծը քննարկելու ենք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, և եթե լինի որևէ հարց, որը լրատվամիջոցների ներկայացուցիչները կբարձրաձայնեն, մենք դա հաշվի կառնենք և կներառենք ներկայացվելիք օրենքում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանըˋ ավելացնելով, որ այս կերպ փորձ է արվելու կանխել այն արատավոր երևույթը, որն առկա է որոշ լրատվամիջոցներում.«Կան անհասկանալի լրատվամիջոցներ, որ տալիս են ամենավերջին կարգի հերյուրանքը և հղում են տալիս որևէ ֆեյսբուքյան էջի: Սա անընդունելի է»,-ասաց պատգամավորըˋ տեղեկացնելով, որ այս նախագիծը նման լրատվամիջոցների գործունեությունն է կարգավորելու: