Նախօրեին ԱԺ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «պիդառած» անվանեց «Դ!եմ եմ» շարժման երիտասարդներին: Երիտասարդներն էլ ի պատասխան պատգամավորի վիրավորանքի, նույն բովանդակությամբ ցուցանակներ գրեցին ու շարունակեցին ակցիան:
Պատգամավորը ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան ասաց, որ չի ցանկացել երիտասարդներին վիրավորել, այլ այդ կերպ է անվանել երիտասարդներին ուղորդողներին: Իսկ երիտասարդներն էլ իրենց հերթին բողոքի դիմում են գրել ԱԺ Էթիկայի հանձնաժողովին, պահանջելով պատասխանատվության ենթարկել իրենց վիրավորած պաշտոնյային:
Իսկ ո՞վ է Աշոտ Աղաբաբյանը:
Աղաբաբյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության երկարամյա պատգամավոր է, ՀՀԿ կուսակցության հիմնադիրներից մեկը, Երևանի «Հրազդան մարզադաշտի», «Դար 21 » հեռուստաընկերության սեփականետրն է:
Աղաբաբյանը Արցախյան պատերազմին մասնակցել է հենց սկզբիցˋ լինելով «Անկախության բանակ» ռազմական կառույցի շտաբի պետը, երեք անգամ վիրավորվել է պատերազմի ընթացքում:
Աղաբաբյանն անկախության հաստատման նախորդող ու հաջորդող ժամանակների հերոս տղաներից էր, ով պայքարում էր թե քաղաքական, թե ռազմական ասպարեզներում:
Իսկ այսօր պատգամավոր Աղաբաբյանը Մաքսային Միության կողմնակից պատգամավորներից է, ողջունում է իշխանությունների ցանկացած քայլ, ժամանակին կողմ էր օտարալեզու դպրոցների վերաբացմանը, ու երեկ էլ վիրավորեց այն երիտասարդներին, ում պես պայքարող էր ժամանակին ինքը:
Այստեղ արժե հիշել չինական հայտնի պատմությունը, երբ գյուղի տղամարդիկ տարիներով գնում են պայքարելու իրենց գյուղի ջուրը կտրած Դևի դեմ ու չեն վերադառնում: Մի օր էլ մի ծեր գյուղացի գնում ու տեսնում է, որ ոչ մի դև էլ չկա, վերջին անգամ պայքարելու գնացած իր համագյուղացին է նստած: Ով էլ գլխատել էր իր նախորդին….
Հ.Գ. Էթիկայի հանձնաժողովի ֆիկտիվ ու անօգուտ գործունեությունն էլ իր հերթին արդեն հայտնի է հասարակությանը: