տուն Սպորտ Պայքարելու ենք մինչև վերջ. Մխիթարյան (տեսանյութ)

Պայքարելու ենք մինչև վերջ. Մխիթարյան (տեսանյութ)

235
0

Untitled

Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում սեփական հարկի տակ «Արսենալից» կրած պարտությունից հետո (0:1), Հենրիխ Մխիթարյանը գնահատել է իր թիմի`  հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները:

«Մեր պարտության պատճառն այն էր, որ մենք չօգտագործեցինք մեր պահերը: Սա ֆուտբոլ է, եթե դու չես խփում, ապա գնդակ ես ստանում: Այդ պատճառով մենք պարտվեցինք այսօր: Մենք շատ հնարավորություններ ունեինք, սակայն չկարողացանք դրանք գոլերի վերածել:

Ուզում էի գոլ խփել, սակայն պահերս կորցրեցի: Կարծում եմ, որ ունենք հնարավորություն և կպայքարենք մինչև վերջ` պահպանելու համար մեր հնարավորությունները փլեյ-օֆֆում խաղալու համար: Մենք դեռ երկու խաղ ունենք, և ամեն ինչ կանենք առաջ գնալու համար», — ասել է Մխիթարյանը RTE-ի հետ զրույցում:

Տեսանյութն` այստեղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here