տուն Լուրեր Պայթուցիկներով ու վառելու վերաբերյալ կոչերով հեղափոխություն չեն անում. ՀՀԿ-ական գործիչ

Պայթուցիկներով ու վառելու վերաբերյալ կոչերով հեղափոխություն չեն անում. ՀՀԿ-ական գործիչ

311
0

Sharmazan

Քիչ առաջ ավարտվել  է ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նիստի ընթացքում հիմնականում քննարկվել են ներկուսակցական, կազմակերպչական հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել Արարատի քաղաքապետի ընտրություններինˋ նշելով, որ իրենք ակնկալում են ժողովրդավարական ընտրություններ, իսկ իրենց թեկնածուի շանսերը բարձր են գնահատել:

Շարմազանովն անդրադարձել է 2 օր առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումներինˋ նշելով, որ ինքը չի ցանկանում իրավական գնահատական տալ, բայց միևնույն ժամանակ նշել է, թե ինքը շատ զարմացած է, որ ընդդիմադիր ուժերը չեն քննադատում Շանթ Հարությունյանի քայլերը։

«Իրենց ընդդիմադիր դիվիդենտները չկորցնելու համար չքննադատեցին օրենքի խստագույն խախտումը, մենք դեմ չենք հանրահավաք անցկացնելուն, ազատ խոսքին, բայց պայթուցիկներով ու վառելու վերաբերյալ կոչերով հեղափոխություն չեն անում»,- ասել է Շարմազանովը:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here