Աֆղանստանում այն համալիրի մոտ, ուր նախատեսվում է ԱՄՆ-ի հետ խաղաղությանը վերաբերող համաձայնագիրը քննարկել, պայթյուն է տեղի ունեցել:
Քաբուլի ոստիկանությունը հայտնում է, որ կան զոհեր, բայց նրանց թիվը չի նշվում:
Պայթյունը որոտացել է այն վայրին մոտ, ուր նոյեմբերի 21-ին հավաքվելու են ցեղախմբերի մի քանի հազար առաջնորդներ և հայտնի քաղաքական գործիչներ: