տուն Քաղաքական Միջազգային Պայթյուն Պյատիգորսկում, որը չեն շտապում ահաբեկչություն որակել

Պայթյուն Պյատիգորսկում, որը չեն շտապում ահաբեկչություն որակել

113
0

vza4

Երեկ երեկոյան Պյատիգորսկում տեղի է ունեցել պայթյուն, որը Ռուսաստանի իշխանությունները չեն շտապում ահաբեկչություն որակել։ Հավանաբար նրանք մտահոգվում են, որ օլիմպիական խաղերից մեկ ամիս առաջ Սոչիից ոչ հեռու գտնվող վայրում տեղի ունեցած ահաբեկչությունը կարող է կտրուկ նվազեցնել այդտեղ ժամանող հյուրերի քանակը։

Ռուսաստանի հատուկ ծառայությունները հայտնում են, որ երեկ, Երևանի ժամանակով 19։15-ին, Պյատիգորսկի շուկայում պայթել է անհայտ ծագման պայթուցիկ սարք, որի հզորությունը համարժեք է եղել 50 կգ տրոտիլի։ Պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Ռուսական լրատվամիջոցներն այլ մանրամասներ չեն հաղորդում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here