Նյու Յորքի 5-հարկանի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 11 մարդ տուժել է։ Այս մասին հաղորդում է NY1-ը։
«Տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում», — ասվում է հայտարարության մեջ։ Շենքի մի մասն ամբողջության փլուզվել է։ Բացի այդ, վնասվել են մոտակայքում կայանած ավտոմեքենաները։
Նշվում է, որ շենքի առաջին հարկում եկեղեցի է եղել, իսկ վերին հարկերում՝ բնակարաններ։