Այսօր Բաքվի «Լոկոմոտիվ» մարզական համալիրում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կա մեկ զոհ և վիրավորներ։ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ փլատակների տակ կարող են լինել մարդիկ։
Այս պահին պայթյունի վայրում աշխատում են փրկարարաներ և տեխնիկա։ Նախնական տեղեկություններով՝ տեղի է ունեցել գազի արտահոսք։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։