Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երկու պայթյուն է որոտացել հուլիսի 18-ի երեկոյան՝ երկրում նշանակված խորհրդարանական ընտրությունների նախօրեին:
Ռուսական ТАСС գործակալության հաղորդած տեղեկության համաձայն պայթուցիկները գործի են գցվել Նահեր-Աիշա թաղամասում գտնվող Անիս բեն Մալեկ մզկիթի մոտակայքում:
Նախնական տվյալներով՝ կատարվածի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկ մարդ հոսպիատալացվել է: Ոստիկանությունը շրջափակել է պայթյունի շրջանը և հետաքննություն է վարում: