տուն Հասարակություն Առողջապահություն Պայթյունի հետևանքով 13-ամյա երեխան հոսպիտալացվել է

Պայթյունի հետևանքով 13-ամյա երեխան հոսպիտալացվել է

333
0

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։00-ից 01։30-ն ընկած ժամանակահատվածում Կարին գյուղի 5-րդ փողոցի 5-րդ տանը դեռևս անհայտ հանգամանքներում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է shamshyan.com-ը: Պայթյունի հետևանքով տան խոհանոցում 13-ամյա Մհեր Ք-ն մարմնական վնասվածքներով ու պարանոցի մասում ստացած այրվածքներով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության կենտրոն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պայթյունի հետևանքով տունը, որը բաղկացած էր 4 սենյակից, ամբողջովին դարձել է ոչ բնակելի։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ տան տանիքի մեծ հատված պատերից պոկվել է, լուսամուտները շպրտվել են, իսկ տան ներսում ողջ գույքն ամբողջովին վնասվել է։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։