տուն Աշխարհ Պաղեստինն ու Իսրայելը հրադադարի համաձայնության են հասել

Պաղեստինն ու Իսրայելը հրադադարի համաձայնության են հասել

209
0

Երկուշաբթի երեկոյան պաղեստինյան խմբավորումները եւ Իսրայելը պայմանավորվել են հրադադարի շուրջ: Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն:

Իսրայելական բանակային մամուլի ծառայությունը հայտնել է, որ վերջին մեկ օրում արմատականները Գազայից Իսրայելի վրա արձակել են 40-ից ավելի հրթիռ, որից գրեթե կեսը որսվել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգով: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի նախազգուշացրել է, որ Գազայից գնադակոծությունների շարունակման դեպքում հրեական պետությունը պատրաստ է այնտեղ ռազմական գործողություն սկսել անդորրը վերականգնելու համար:

Կողմերի միջեւ կրակի դադարեցումն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով կեսգիշերին: