Երկուշաբթի օրը Պաղեստինը պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն է ստացել քվեարկելու ՄԱԿ-ում։ Պաղեստինը մասնակցել է Գլխավոր ասամբլեայում նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալի դատավորներից մեկի ընտրությանը։ Ներկաները բուռն ծափահարություններով են ընդունել մեկ տարի առաջ դիտորդ-պետության կարգավիճակ ստացած Պաղեստինի քվեարկությունը։
«Սա կարևոր քայլ է դեպի ազատությունը, անկախությունը և ՄԱԿ-ին լիակատար անդամակցությանը մեր երթի ընթացքում», — ասել է ՄԱԿ-ում Պաղեստինի պաշտոնական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը։ Ռիյադի ելույթը բուռն դժգոհություն է առաջացրել Իսրայելի պատվիրակության մոտ, ովքեր պաղեստինցուն մեղադրել են բուն հարցից պատվիրակների ուշադրությունը շեղելու մեջ։