Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը սկսել է իրագործել իր սպառնալիքները։ Խաղեստինը, Իսրայելի հետ 9 ամիս սկսած բանակցություններից առաջ, պարտավորվել էր դադարեցնել լիարժեք անդամակցությունը ՄԱԿ-ին և շարունակել բանակցությունները։ Սակայն վերջին փուլում այդ բանակցությունները հայտնվել են փակուղում իսրայելական կողմի պատճառով։
Երեկ Աբբասը հայտ է ներկայացրել անդամագրվելու ՄԱԿ-ի 15 կառույցներին։ «Խաղեստինյան վարչակազմը միաձայն հաստատել է ՄԱԿ-ի 15 կառույցներին անդամագրվելու և կազմակերպության միջազգային պայմանագրերին միանալու մասին որոշումը», — ասել է Աբբասը Պաղեստինի պետական հեռուստատեսությամբ։
Երեկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չի ժամանել Ռամալահ, ուր պետք է հանդիպեր Պաղեստինի ղեկավարոթւյան հետ։ Վերջինս միջնորդական գործունեություն է իրականացնում Պաղեստինա-իսրայելյան բանակցություններում։