Այս պահին «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները իրազեկման երթ են կատարում Երևանի փողոցներում:
Երթը սկսվեց Աֆրիկյանների ակումբի շենքի մոտից, շարունակվեց Թումանյան ու Աբովյան փողոցներով մինչև կառավարության շենքի մոտ: Երթի մասնակիցները կառավարության դիմաց հանդես եկան կոչով՝ անդրադառնալու կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանին ուղարկած իրենց նամակին:
Նախաձեռնության մասնակիցներին, սակայն, կառավարությունից ոչ ոք պատասխան չտվեց:
Այժ երթը շարունակվում է դեպի Մաշտոցի պուրակ:
Տեսանյութը՝ շուտով: