տուն Լուրեր Պահանջում են իջեցնել տուգանքները

Պահանջում են իջեցնել տուգանքները

128
0

10397261_243684045823392_8799451071099146256_o

Այսօր Նոյան Տապան մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի մասնակիցներն էին «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներ Արթուր Կրոյանը, Արսեն Պետրոսյանը, Արտաշ  Միսակյանը:

 «Մեզ ոչ ոք չի ուղորդում, մենք ոչ մի քաղաքականության մեջ չենք մտնում: Երկու երթ արդեն անցկացրել ենք: Առաջինից այդքան էլ գոհ չենք, բայց երկրորդը բավական լավ էր, երրորդը հուսով ենք ավելի լավ կլինի»,- ասաց բանախոսներից Արթուր Կրոյանը:
Բանախոսներից Արտաշ Միսակյանը ներկայացրեց իրենց պահանջները կառավարությունից.
1. վերացնել կարմիր գծերը,
2. 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները
3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
4. դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:
Ասուլիսի բանախոսներն ասացին, որ մինչ օրս  որևէ պաշտոնատար անձից խնդրի լուծման առաջարկ չեն ստացել դեռևս ու պայքարելու են մինչև իրենց պահանջների կատարումը:
«Մենք պատրաստ ենք օրենքով թույլատրված բոլոր տեսակի քաղաքացիական անհնազանդություններին դիմել»,- ասաց բանախոսներից Արսեն Պետրոսյանը:
Ասուլիսի մասնակիցները նշեցին, որ իրենց որոշումները կայացվում են  կոլեգիալ կերպով, և որևէ մեկը կոնկրետ պատասխանատու չէ: Բանախոսները խոստացան ԶԼՄ ների հետ ավելի ինտենսիվ աշխատել ու տեղյակ պահել իրենց հետագա քայլերի մասին: