ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձել է ապրանքանիշի դեմք առանց իր կամքի: Պակիստանում տարածվում են վիագրայի անօրինական դեղահաբեր, որոնց տուփերի վրա պատկերված է Բարաք Օբամայի լուսանկարը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով` Aobama վիագրան տարածվել է երկրի ամբողջ տարածքում: Բացի այդ, կան տուփեր, որոնց վրա գրված է ռուսերեն: Երկրի իշխանություններն արդեն բռնագրավել են անօրինական այս դեղամիջոցների մեծ խմբաքանակ: Հետաքրքիր է, որ վիագրայի օգտագործման դեմ հանդես չեն գալիս նույնիսկ «Թալիբանի» ներկայացուցիչները: