տուն Քաղաքական Միջազգային Պակիստանում սպանության փորձի համար դատում են 9 ամսական երեխային

Պակիստանում սպանության փորձի համար դատում են 9 ամսական երեխային

87
0

16983683-abstract-word-cloud-for-law-of-pakistan-with-related-tags-and-terms

9 ամսական երեխան և նրա ծնողները կանգնել են պակիստանյան դատարանի առաջ։ Նրանք մեղադրվում են սպանության փորձի մեջ։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։

Պակիստանի իշխանություններն այս ընտանիքին մեղադրում են Պակիստանի գազային ընկերության աշխատակիցների վրա քարեր նետելու մեջ, որոնք եկել էին ստուգելու գազի հաշվիչները։ Մինչդեռ տան հայրը պատմել է, որ իրենց դատում են այն բանի համար, որ քննադատել են շրջանում իշխանությունների վարած էլեկտրամատակարարման քաղաքականությունը։

Նշվում է, որ դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել երեխային, քանի որ մեղադրանքը, որն առաջադրվել է երեխային, հակասում է Պակիստանի օրենքներին՝ քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել 12 տարեկանը լրացած դեռահասը։

Այդուհանդերձ, հաջորդ շաբաթ երեխան կրկին պետք է ներկայանա դատարան։