Պակիստանի հյուսիսարևմտյան Խայբեր-Պախտունխվա նահանգի կենտրոնում գտնվող Փեշավարե քաղաքում մահապարտի պայթյունի հետևանքով 7 մարդ զոհվել է, ևս 30-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Իշխանությունների հաղորդմամբ՝ հարձակման թիրախը եղել է պարեկային ոստիկանության ավտոմեքենան։ Սակայն զոհերի և վիրավորների մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել։
Ահաբեկչության համար առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել։ Թալիբները երկրի կառավարության հետ բանակցությունների անցկացման ընթացքում զինադադար էին հայտարարել։