տուն Քաղաքական Միջազգային Պակիստանում ձերբակալել են մարդակերության մեջ կասկածվող մի տղամարդու

Պակիստանում ձերբակալել են մարդակերության մեջ կասկածվող մի տղամարդու

79
0

teenage-girls-Facebook

Պակիստանմի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է նորածնի մարմինը գերեզմանից գողանալու մեջ։ Այս մասին գրում է BBC-ն։

Ինչպես հայտնել են իրավապահները, կասկածյալը երեխայի մարմնից համեմունք է պատրաստել և կերել։ Տղամարդուն ձերբակալել են այն բանից հետո, երբ հարևանները բողոքել են, որ նրա տնից գարշելի հոտ է գալիս։

Հավելենք, որ ավելի վաղ նրան և նրա եղբորը ձերբակալել էին այն բանի համար, որ 2011 թվականին նրանք գերեզմանից գողացել էին փոքրիկ աղջկա մարմին։