Արդեն տեղեկացրել ենք, որ երեքշաբթի օրը Պակիստանի հարավ-արևմուտքում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7.7 մագնիտուդ:
Xinhua գործակալությունը քիչ առաջ հաղորդել է, որ զոհերի թիվը կազմել է 350 մարդ։ Ավելի վաղ հաղորդվում էր 327 զոհի մասին։ Բելուջիստան նահանգում ավերվել են քաղաքներ և գյուղեր, կան բազմաթիվ վիրավորներ։