Պակիստանի դատարանը կալանքի սանկցիա է տվել երկու տղամարդկանց համար, ովքեր մեղադրվում են պատանի աշակերտուհու դեմ սեռական բնույթի բռնություն կիրառելու համար: Խմբակային բռնաբարությունից հետո աղջկան կենդանի թաղել են, սակայն վերջինս ուշքի է եկել և կարողացել է դուրս գալ գերեզմանից:
The International Business Times-ը գրում է, որ սկզբում ոստիկանությունը չի ցանկացել ընթացք տալ այս գործին, սակայն դատարանի միջամտությունից հետո գործը հանրայնացվել է: Դեպքը տեղի է ունեցել Լահոր քաղաքի մերձակայքում: