Պակիստանի Բելուջիստան նահանգում սահմանապահ զորքերի կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում առնվազն 30 գրոհային է ոչնչացվել։ Այս մասին հաղորդում է Geo News-ը։
Ավելի վաղ գրոհայինները սահմանապահների հետ բախման ժամանակ նռնականետեր, ձեռքի նռնակներ և հրազեն էին օգտագործել, որի հետևանքով 10 սահմանապահ վիրավորվել էր։