Ինչպես հաղորդում է The News International-ը, Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆին դատապարտել են մահվան։
Դատավճիռը կայացվել է հատուկ կոլեգիայի կողմից՝ Պակիստանի սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն։
Հետաքննության տվյալների համաձայն՝ Մուշարաֆը 2007 թվականին պետական դավաճանություն է կատարել, երբ երկրում արտակարգ դրություն հայտարարեց եւ հրամայեց ձերբակալել Գերագույն դատարանի անդամներին։
Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է 2013 թվականին՝ այն ժամանակ գործող իշխանությունների օրոք։
Մուշարաֆն իրեն մեղավոր չի ճանաչել։