Պակիստանի դպրոցներից մեկում ուսուցիչը որոշել է հավերժացնել ահաբեկիչների նախկին պարագլուխ, «Ալ-Կաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի անունը: Այսուհետ 2011 թվականի մայիսին ամերիկյան զորքերի կողմից ոչնչացված ահաբեկչի անունը կրելու է դպրոցական գրադարանը:
Այս անվանակոչության գաղափարի հեղինակը հանրահայտ իմամ Մաուլան Աբդ Ալ-Ազիզն է: Վերջինս հայտնի է «Կարմիր մզկիթի» դեպքերով: Մի խումբ մուսուլմաններ 2007 թվականի հայտարարեցին, որ հրաժարվում են ենթարկվել Պակիստանում գործող պետական կարգին, ինչից հետո պակիստանյան իշխանությունները զենք կիրառեցին նրա ու նրա կողմնակիցների դեմ: Այս բախումների հետևանքով զոհվեց 100 մարդ:
Associated Press գործակալությանը հաջողվել է զրուցել ուսուցչի ներկայացուցչի հետ, ով այս քայլը բացատրել է նրանով, որ «Մաուլանը նրան համարում է շահիդ, ով զոհվել է սրբազան պատերազմում»: Այդ պատճառով ոչինչ արտառոց այս ամենում նրանք չեն տեսնում: