Ինչպես գրում է բրիտանական The Daily mail-ը, Մառախլապատ Ալբիոնում սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ պարզվել է, որ չվերթներից մեկի ժամանակ երկու օդաչուներն էլ քնած են եղել։ Խոսքը Airbus A330-ի մասին, որում գտնվել է առնվազն 200 մարդ։ Ինքնթիռը եղել է ավտոպիլոտ ռեժիմում։ Բարեբախտաբար ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, ինքնթիռը հանգիստ վայրէջք է կատարել։
Սակայն երբ մամուլն է իմացել այս մասին, շատերը պահանջել են պատժել օդաչուներին, ավիաընկերությանը՝ նման վերաբերմունքի համար։ Այս պահին չեն հրապարակում, թե որ ավիաընկերության մասին է խոսքը, թեպետ Մեծ Բրիտանիայի քաղավիացիայի վարչությունը գիտի դրա ամսին։