Մեծ Բրիտանիայում լայն թափ է ստանում այն հարցի քննարկումը, թե արդյոք տղամարդիկ կարող են երթևեկել հասարակական տրանսպորտում լայն բացված ոտքերով: Թեման այնքան է թեժացել, որ երեւույթին անդրադարձել է ներքին գործերի նախարար Ջեքի Սմիթը:
Իսկ խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ շոտլանդացի դերասան Ռիչարդ Մեդենի` հասարակական տրանսպորտում «չռված» ոտքերով լուսանկարը հայտնվեց համացանցում «տղամարդիկ չափից ավել տեղ են զբաղցենում տրամվայում» խորագրի ներքո: «Գահերի խաղը» սերիալի հերոսն անմիջապես դարձավ բուռն քննադատության առարկա: Սկզբից այս նկարը հայտնվեց The Daily Mail-ը, որից հետո նրան միացավ նաև The Observer-ը:
Որոշ ծայրահեղականներ առաջարկեցին թլփատել դերասանին: Սակայն տղամարդկանց կողմնակիցների հիմնական փաստարկն այն էր, որ այդպես նստելուն ստիպում է տղամարդու ֆիզիոլոգիան: Շատերն էլ քննադատում են այս տեսակետը, քանի որ քաղաքային տրանսպորտում քիչ չեն նորմալ դիրքով երթևեկող տղամարդիկ: