տուն Uncategorized Չպատվաստվելու դեպքում ծնողները կարող են տուգանվել 2500 եվրոյով

Չպատվաստվելու դեպքում ծնողները կարող են տուգանվել 2500 եվրոյով

506
0

Մարտի 1-ից Գերմանիայում գործում է կարմրուկի դեմ պարտադիր պատվաստման օրենքը։ Պատվաստումից հրաժարվելու դեպքում սպառնում է դրամական տուգանք։ Իսկ առանց պատվաստման երեխաները չեն կարող հաճախել մանկապարտեզներ։

Նշենք, որ Գերմանիայում երեխաների մեծամասնությունը պատվաստված է: Առաջին դասարանցիների 92 տոկոսը պատվաստման անձնագիր ունի։ Հետաքրքիր է, որ գրեթե բոլոր հիմնական պատվաստումների մակարդակը նվազել է վերջին չորս տարվա ընթացքում: Միակ բացառությունը կարմրուկի դեմ պատվաստումն է: Երեխաների մոտ 97 տոկոսն ունի առաջնային պատվաստվում, սակայն մոտ 92 տոկոսն ստացել է կրկնական պատվաստում:

Գերմանիայում դպրոց հաճախելը պարտադիր է: Նույնիսկ այն երեխաներին, ովքեր չեն կարող ապացույցներ բերել, որ պատվաստվել են կարմրուկի դեմ, թույլատրվելու է դպրոց հաճախել: Դպրոցնեպրի տնօրենները, սակայն, պարտավոր են նրանց մասին տեղյակ պահել սանիտարական վերահսկողության վարչությանը։ Եթե ծնողները հրաժարվում են պատվաստել մանկապարտեզ կամ դպրոց հաճախող իրենց երեխաներին, ապա տուգանքը կարող է հասնել մինչև 2500 եվրոյի։