տուն Հասարակություն Իրավական Չունենք պարտավորությունների հայտարարագրման համակարգ. քննարկում՝ ԱԺ-ում

Չունենք պարտավորությունների հայտարարագրման համակարգ. քննարկում՝ ԱԺ-ում

148
0

Կոռուպցիայի հանձնաժողովի անդամի թեկնածուներից Էդգարը Շաթիրյանը ԱԺ-ում ունեցած ելույթում անդրադարձել է մի շարք խնդրահարույց թեմաների՝ ներկայացնելով դրանց շուրջ իր մոտեցումները:

Թեկնածուն հատկապես կարևորել է տվյալ հանձնաժողովի՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի վերլուծության գործառույթը՝ ապօրինի հարստանալու ռիսկերի վերհանման կտրվածքով: Շաթիրյանը մտահոգիչ է համարել այն, որ բարձր է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի գումարային շեմը (8 մլն դրամ):

«Դրամական միջոցների հայտարարագրման համակարգում չկա հստակ տարանջատում՝ կանխիկ և անկանխիկ դրամական միջոցների միջև, չունենք դասական իմաստով պարտավորությունների հայտարարագրման համակարգ»,- նշել է հանձնաժողովի անդամի թեկնածուն:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 18-ին, խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Էդգարը Շաթիրյանի թեկնածությունն առաջադրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: