տուն ժամանց Չումակովը պատասխանել է Հայկոյի երգը «գողանալու» մեղադրանքներին (տեսանյութ)

Չումակովը պատասխանել է Հայկոյի երգը «գողանալու» մեղադրանքներին (տեսանյութ)

412
0

Հայկական արմատներով, ռուսական էստրադայի ճանաչված երգիչ Ալեքսեյ Չումակովն «Ինսթագրամի» իր էջում պատասխանել է  մեղադրանքներին, թե իր՝ «Երգ սիրո մասին» ստեղծագործությունը «գողացել է» ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյից («Ետ նայիր ու տես, որ քեզ սիրում եմ»)։ 

«Ինձ հաճախ են գրում, թե ես այս երգը գողացել եմ հայ երգչից, նաեւ՝ վրացի երգչից… Հատկապես տեղեկացվածները գրում են, թե ես այն գորածեցլ եմ իսպանացի երգչից։ Գրում են շատ կոպիտ. «Ինչպես ես հանդգնել, մենք հիասթափված ենք»»,- գրել է Չումակովը։

Նա հայտարարել է, որ ստեղծագործության կոմպոզիտորը եւ կատարողը իսպանացի է, «Երգ սիրո մասին» երգի համար «Գրեմմիի» արժանացած Ալեխանդրո Սանսան։