տուն Մամուլ «Չորրորդ Ինքնիշխանություն». Վարչապետի նոր հանձնարարականը. Դրամաշնորհներն էլ կհարկվեն

«Չորրորդ Ինքնիշխանություն». Վարչապետի նոր հանձնարարականը. Դրամաշնորհներն էլ կհարկվեն

126
0

chorr«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՆԱ-ի աճ ցուցադրելու նպատակով նոր հանձնարարականներ է իջեցրել իր ենթականերին։ Մեր տեղեկություններով՝ նա հայտարարել է, թե պետք է օրենք ընդունել դրամաշնորհները հարկելու մասին, ըստ այդմ էլ համապատասխան հանձնարարական է տվել ուսումնասիրել օրենսդրական դաշտը, ճշգրտել օրենքի հիմնավորումներն ու նպատակները։ Սա նշանակում է, որ ՀՀ վարչապետը գնում է Օ-Դ-ի և Ադրբեջանի օրինակով, այսինքն՝ ՀՀ կառավարությունն այսուհետ վերահսկողություն է իրականացնելու Հայաստան մտնող դրամաշնորհների վրա՝ դրանք ենթարկելով թե՜ հարկման, թե՜ կենտրոնացված լուրջ վերահսկողության։

Հայտնի է, որ գրանտով աշխատող ընկերությունները սովորաբար այն հասարակական կառույցներն են, որոնք քննադատում են Սերժ Սարգսյանի ռեժիմը, Հայաստանում պարբերաբար ոտնահարվող մարդու իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները։ Հիմա, եթե օրենքը կյանքի կոչվի, նախ գրանտատուները կպակասեն, երկրորդ՝ գրանտ վերցրած կազմակերպություններն՝ իրենց հարկային պարտավորություններով, կարող են անընդհատ մնալ իշխանության ուշադրության օրակարգում։ Իսկ Հայաստանում հարկային պարտավորությունների մասով «չեպե» գտնելն ու ընկերության «գլխին սարքելով»՝ նրան ներքաշել քրեական գործերի հորձանուտ, առանձնապես մասնագիտական հմտություններ չեն պահանջում։ Այնպես որ առաջիկայում հասարակական-քադաքացիական շրջանակներում լուրջ գործընթացներ են սպասվում՝ կապված այս նախաձեռնության հետ։

Ի դեպ՝ մեր տեղեկություններով, վարչապետին այս օրերին փորձում են համոզել հրաժարվել այդ գաղափարից նոր դժգոհության հզոր ալիքից զերծ մնալու պատճառաբանությամբ։ Վարչապետն այս պահին անդրդվելի է, և նրա հանձնարարականը շարունակում է ուժի մեջ մնալ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here