«Երևանում ծառերի ապօրինի հատումը արդեն սովորական երևույթ է դարձել, սակայն պարզվում է կա մի նոր երևույթ, որին երեկ մեր թղթակիցը ականատես է եղել Խորենացի փողոցում գտնվող ոսկու շուկայի մոտ։ Շուկայի շենքի դիմաց կա երկու հաստաբուն սոսի, որոնց տարիքը 50-ից ավելի է և ահա այդ սոսիների վրա մեծ անցքեր են արված և ամեն օր դրանց մեջ քիմիական նյութեր են լցվում, որ ծառերը արագ-արագ չորանան, ապա հատվեն։
Ծաոերը խնամողները ոսկու շուկայի տնօրինությունն է։ «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը երեկ «ՉԻ» թղթակցի հետ զրույցում հերքել է, թե ինքը որևէ կապ ունի ծառերի թունավորման հետ, մինչդեռ մերձակա շենքերի բնակիչները, նաև շուկայի աշխատակիցները պնդում են, թե դա հենց շուկայի տնօրինության ձեռքի գործն է։ Միայն նշենք, որ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանիներին և բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մասին» օրենքով սոսին համարվում է հազվագյուտ տեսակի ծառ և դրա ոչնչացման համար շատ խոշոր տուգանք է նախատեսվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։