տուն Մամուլ «Չորրորդ Ինքնիշխանություն». Ոստիկանությունը հաստատեց, ֆրանսիացին զղջացել է

«Չորրորդ Ինքնիշխանություն». Ոստիկանությունը հաստատեց, ֆրանսիացին զղջացել է

89
0

chorr«ՉԻ» տեղեկություններով, հարուցված գործն արագորեն կարճվել էր։ Այս թեմայով մենք դիմել էինք ՀՀ ոստիկանությանը պարզելու, թե ֆրանսիացու նկատմամբ հարուցված քրեական գործը ինչ ճակատագրի է արժանացել, եթե կարճվել է, ապա ինչ հիմքով։

Երեկ ՀՀ ոստիկանությունից նախ հաստատեցին մեր տեղեկությունները, ապա նոր մանրամասներ հաղորդեցին պատմության վերաբերյալ։ Բանն այն է, որ ըստ ոստիկանության, դեռևս 2011 թվականի հոկտեմբերի 25-ին ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին է դիմել Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենը՝ տեղեկացնելով, որ ՀՀ տարբեր քաղաքացիներ իրեն գումար են պարտք։ Այնուհետև ոստիկանության քննչական բաժնում նյութեր են պատրաստվել։

Պարզվել է, ֆրանսիացին ինքն է տոկոսով գումար տվել ՀՀ քաղաքացիներին. մի բան, որն արգելվում է ՀՀ օրենսդրությամբ։ Նույն թվականի դեկտեմբերի 29-ին քննչական մարմինը որոշում է կայացրել մերժել քրեական գործի հարուցումը։ Քրեական գործի հարուցումը կասեցվել է ֆրանսիացու գործուն զղջման կապակցությամբ. Այնուհետև արդեն 2013 թվականին ֆրանսիացին դիմել է Էրեբունու դատարան, որտեղ էլ գործը քննվել է քաղաքացիա-իրավական հարթության վրա։ Իսկ թե ինչու է դատավարությունն անցել առանց «մեղադրվող» կողմի կամ նրա փաստաբանի ներկայության, և ինչն է եղել, պատճառը, որ դատարանն այս ընթացքում որևէ ծանուցագիր չի ուղարկել Ազիզյանին, կարելի է միայն ենթաղրել»,–գրում է թերթը։

ՀՀ ոստիկանությունից «ՉԻ»–ին հորդորել են դիմել Էրեբունու դատարան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here