տուն Մամուլ «Չորրորդ Ինքնիշխանություն». ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը խորը դեպրեսիայի մեջ է

«Չորրորդ Ինքնիշխանություն». ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը խորը դեպրեսիայի մեջ է

171
0

չորրորդ«ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին շատ դժվար է «բռնացնել» իր աշխատավայրում։ Ասում են նախարարը սկսել է աշխատանքի գալ ստեպ-ստեպ։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նախարարը վատառողջ է, և հենց դրանով էլ պայմանավորված են նրա բացակայությունները։ Մինչդեռ այս օրերին Ավանեսյանին տեսնողներ են եղել տարբեր միջոցառումներին, ասում են՝ օրերս նա հարսանիքի է մասնակցել, որտեղ անգամ պարել է։ Այսինքն՝ նախարարի
վատառողջ լինելու փաստը դեռ ապացուցված չէ։

Փոխարենը «ՉԻ» աղբյուրների տեղեկացմսւմբ՝ նախարարը խորը դեպրեսիայի մեջ է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման հետ կապված։ Բանն այն է, որ Ավանեսյանն հայտնի է իր արևմտյան կողմնորոշումներով, և նրան նշանակել են նախարար հենց այն բանի համար, որ վերջինս պատրաստի Եվրոպական ասոցացման համաձայնագրի հետ կապված հայաստանյան փաստաթղթերը։ Սակայն կտրուկ շրջադարձից հետո Ավանեսյանը կանգնել է փաստի առաջ, և հիմա նա ոչ միայն չի ուզում աշխատանքի գալ, այլև պարզապես երես չունի իր ենթակաների հետ շփվելու, և նրանց ասելու, որ այսքան ժամանակ իզոտ են աշխատել ինչ-ինչ փաստաթղթերի վրա»,–գրում է թերթը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here