«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս ՀՀ ճանապարհային ոստիկանության թեժ գծին զանգահարել է մի քաղաքացի և հարցրել է, թե Սերժ Սարգսյանի հայտարարած համաներումը արդյո՞ք տարածվում է արագաչափերի արդյունքներով ամրագրված տույժ տուգանքների վրա, թե՞ ոչ։ Ճանապարհային ոստիկանությունից բացասական պատասխան են տվել զանգահարողին։ Սակայն մի քանի օր է այս միջադեպը անեկդոտի էֆեկտով տարածվում է համակարգում։
Հավելենք նաև, որ «ՉԻ»–ն այս օրերին բազմաթիվ ահազանգեր է ստանում տարբեր կալանավայրերի դատապարտյալներից այն մասին, որ իրենց վրա համաներումը կիրառվում է, սակայն կալանավայրի ղեկավարությունը ինչ–ինչ պատճառներով հրաժարվում է այն կիրառել իրենց նկատմամբ։ Մենք էլ մեր հերթին խորհուրդ ենք տալիս կալանավորներին նամակներով դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: