Երեկ «Փակ Շուկայի» բացման ժամանակ լրագրողները ֆիքսել են, թե ինչպես են պատահական անցորդները կանգնում մուտքի դիմաց , նայում և բարձրաձայն ասում (որ բոլորը լսեն) «վայ , էս ինչիրուն ա»: «Վինի Թուխը» մուլտֆիլմի հերոս Դնչիկը նույն կերպ էր վարվում , որպեսզի մեղուները հավատան, որ փուչիկից կախված արջուկն ամպ է, ինքն անձրևանոցով էր քայլում ծառի տակ, երբեմն-երբեմն նայում վերև ու բարձրաայն ասում. «կարծես թե անձրև է գալու»: Այդ օպերացիան ի դեպ հենց Վինի Թուխն էր մշակել , իսկ նրա գլխում , ինչպես հայտնի է, թեփից բացի ոչինչ չկար: Բայց երեկվա թամաշան դրանով չէր ավարտվում: Լրագրողները ֆիքսել են նաև մի մարդու, ով գյուղմթերքներով լի պայուսակը ձեռքին մտել է շուկա , որպեսզի հեո այնտեղից դուրս գա իբր գնումներ է արել: Իսկ մենք միամտաբար կարծում ենք , թե որոշ անպատասխանատու գործարարներ ի վիճակի են միայն խմիչք կեղծել: Պարզվում է հնարավոր է նաև կեղծել գնորդներին : Ափսոս չեն հանձնարարել, որ կեղծ գնորդները շուկայից դուրս գալուց հետո մի պահ կանգնեն լրագրողների առաջ ու պաթետիկ ձայնով արտասանեն «ինչպիի էժանություն»: