տուն Մամուլ «Չորրորդ Ինքնիշխանություն». Գլխավոր դատախազի փոփոխությունը ազդել է նրա տեղակալի վերաբերմունքի վրա

«Չորրորդ Ինքնիշխանություն». Գլխավոր դատախազի փոփոխությունը ազդել է նրա տեղակալի վերաբերմունքի վրա

102
0

chorrԵրեկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը դուրս գալով կառավարության շենքի հետնամուտքից՝ անմիջապես մոտեցավ հավաքված դժգոհող քաղաքացիներին ու փորձեց իմանալ, թե ինչից են բողոքում նրանք։ Զարմացած քաղաքացիները՝ տեսնելով սեփական ցանկությամբ իրենց մոտեցած պաշտոնյային, մեկը մեկին հերթ չտալով սկսեցին ներկայացնել իրենց բողոքները։ Դատական համակարգից
դժգոհող մարդկանց Թամազյանն առաջարկեց դիմում գրել և հանձնել Գլխավոր դատախազության ընդունարան։

«ՉԻ» հարցին, թե ինչո՞վ Է պայմանավորված ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բարյացակամությունը դժգոհող քաղաքացիների հանդեպ, Թամազյանը պատասխանեց. «Ես միշտ էլ մոտենում եմ և հարցնում եմ, թե ինչու՞ են մարդիկ բողոքում»։ Նկատենք, որ բողոքի ակցիաներ իրականացնող ՀՀ քաղաքացիները սովորաբար կանգնում են կառավարության շենքի դիմաց, իսկ նիստերին մասնակցող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներից, և, առհասարակ, պաշտոնյաներից շատերը, սովորություն ունեն հեռանալ հետնամուտքից։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here