տուն Մամուլ «Չորրորդ Ինքնիշխանություն». Գեներալ Մանվելի որդին մեծ գումարներ է վաստակում անլեգալ բիզնեսից

«Չորրորդ Ինքնիշխանություն». Գեներալ Մանվելի որդին մեծ գումարներ է վաստակում անլեգալ բիզնեսից

141
0

չորրորդ««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդիներից մեկը՝ Արման Գրիգորյանը, չունի երթուղային տաքսիների գծի շահագործման թույլտվություն, սակայն անլեգալ գործող բիզնեսից մեծ գումարներ է վաստակում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Էջմիածին-Երևան տաքսիները ապօրինի են աշխատում, դրանք պատկանում են մասնավոր մարդկանց, սակայն օրական 12 հազար դրամ «մուծվում» են գեներալի որդուն։ Մոտ 30 տաքսիներից ստացված 12 հազարական դրամը ամսական կազմում է՝ մեկ միլիոն դրամից ավելի։

Տաքսիստներից նման հարկահավաքությունը պատճառաբանվում է Էջմիածնի բյուջեն լցնելու գործոնով, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Ավելին՝ Էջմիածնի եկեղեցու հարևանությամբ այգու մոտ կայանող ավտոմեքենաները խիստ վերահսկվում են։ Այստեղ հատուկ նպատակներով տեսախցիկ է տեղադրված, որպեսզի «օտար» տաքսիստները «գռդոն» չանեն։ Նման դեպք բացահայտելու դեպքում հաշվեհարդարը չի ուշանում»,–գրում է թերթը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here