տուն Լուրեր Չորս կուսակցությունների համագործակցություն չկա

Չորս կուսակցությունների համագործակցություն չկա

115
0

21

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով ոչ իշխանական չորս կուսակցությունների համագործակցությանը, կարծիք հայտնեց, որ իրականում չկա համագործակցություն, այն ուղղակի իմիտացիա է.«Չորս կուսակցությունների համագործակցություն չկա: Կան խոսակցություններ համագործակցության մասին, որոնքառանց կոնկրետ նպատակների, ելակետի են»,- ասաց Պարույր Հայրիկյանըˋ ավելացնելով, որ այս դեպքում անիմաստ է խոսել համագործակցության մասին: ԱԻՄ առաջնորդը կարծում է, որ իրար բարևելը՝ դեռ  համագործակցել չէ.«Եթե իրար տեսնելիս բարև են տալիսˋ չի նշանակում, որ պետք է ասել, թե խնամիացել են»,- ասաց ԱԻՄ առաջնորդըˋ նկատելով, որ կոնկրետ համագործակցության համար նրանք պետք է հայտարարեն իրենց նպատակների մասին և ասեն` կո՞ղմ են արդյոք Մաքսային միությանը, թե ոչ: Մեր զրուցակցի փոխանցմամբ, Մաքսային միության վերաբերյալ մինչ օրս իր հստակ կարծիքն է արտահայտել ԱԻՄ-ը, «Ժառանգությունը« և ՀՀՇ-ն: