Չորսամյա Շերվին Սալաբին ոչ միային աշխարհի ամենազարգացած երեխան է, այլ նաև, հավանաբար, ամենազարգացած մարդկանցից մեկը: Նրա IQ-ի ցուցանիշը 160 միավոր է: Այս ցուցանիշով Շերվինը համեմատվում է Ալբերտ Էյնշտեյնի, Սթիվեն Հոքինգի և Բիլլ Գեյթսի հետ:
Շերվինը սկսել է խոսել, երբ ընդամենը 10 ամսական էր, ամբողջական նախադասություններ սկսել է կազմել 20 ամսականում՝ այդ պահից սկսած չդադարելով զարմացնել եւ հիացնել ծնողներին, ուսուցիչներին և բժիշկներին:
Ինչպես հայտնում է Շերվինի մայրը, նա ավելի քան 940 գիրք է հասցրել կարդալ, բայց նրա ամենասիրելի գիրքը հանրագիտարանն է: