Մեծ Բրիտանիան սկսել է բնական գազ գնել Ռուսաստանից, չնայած Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից ՌԴ դեմ սահմանվող պատժամիջոցներին։ Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը։
«Բրիտանական խոշորագույն Centrica էներգետիկ ընկերությունը, որին պատկանում է British Gas ընկերությունը, այս տարվա հոկտեմբերից կսկսի ռուսական գազի ուղիղ գնումներ։ Centrica-ի ծրագրերը դեռ ուժի մեջ են, չնայած Ուկրաինայի հարցի վերաբերյալ դիվանագետների գործողություններին և եվրոպական քաղաքական գործիչների ջանքերին՝ նվազեցնելու Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը», — գրում է թերթը։
Թերթը նշում է, որ գազի արտադրությունը Մեծ Բրիտանիայում տարեկան նվազում է 7 տոկոսով։ Ներկայում Մեծ Բրիտանիան գազ չի ներկրում անմիջապես Ռուսաստանից, սակայն դա տեղի է ունենում Գերմանիայից միջնորդավորված։ 2012 թվականին Մեծ Բրիտանիան արտադրել է սեփական պահանջների միայն կեսը՝ 91 մլրդ խորանարդ մետր գազ։ 29 տոկոսը նա ներկրում է Նորվեգիայից, 7-ը՝ Նիդերլանդներից, 3-ը՝ Բելգիայից, 15-ը՝ Կատարից։