տուն Աշխարհ Չնայած համաճարակին՝ աշխարհում մարդիկ շարունակում են աշխատել. Business Insider

Չնայած համաճարակին՝ աշխարհում մարդիկ շարունակում են աշխատել. Business Insider

286
0
կորոնավիրուս

Business Insider-ը զրուցել է ԱՄՆ-ի շինարարության ոլորտի աշխատողների հետ՝ այն խառն զգացողությունները բացահայտելու նպատակով, որ նրանք ունեն այս համաճարակի ընթացքում աշխատելու վերաբերյալ:

Ավելի անվտանգ աշխատանքային միջավայրը մարդկանց ստիպում է աշխատանքի գնալիս ավելի ապահով զգալ

Կալիֆոռնիայում գտնվող «Folsom Ranch»-ի ստորաբաժանումը շարունակում է նոր տներ կառուցելու շինարարական աշխատանքները: Սոցիալական հեռավորության ցուցումներին զուգահեռ՝ շինարարական անձնակազմին տրվել է մեծ քանակությամբ օճառ և ձեռքերը մաքրող այլ միջոցներ, և խնդրել են օրվա մեջ ձեռքերը հաճախակի լվանալ:

«Folsom Ranch»-ի համանուն կայքի գլխավոր խմբագիր Ջոն Հենջը ընդգծում է շինարարական նախագծի կարևորությունն՝ անգամ կորոնավիրուսի տարածման ընթացքում:

«Մենք կարևոր ենք,- ասել է շինարարական թիմի ղեկավարը։- Դա անհրաժեշտություն է: Մենք երկար ժամանակ գտնվում ենք այս վիճակում՝ (բնակարանային) պակասի մեջ: Եվ մենք նույնիսկ մոտ չենք դրանից դուրս գալուն»,- ընդգծեց նա:

Դենվերում «CO Phoenix Masonry»-ը շինարարության ոլորտի աշխատողների համար մշակել է լվացվելու հատուկ ընթացակարգ՝ «Կոլորադո Սփրինգս» ջրմուղի մաքրման կայանի աշխատավայրում: Բացի այդ, թիմի անդամներին հանձնարարվել է միմյանցից վեց ոտք հեռավորություն պահպանել:

«Եթե աշխատողներից մեկը հազի ձայն լսի, նա մեզ կասի, և մենք այդ մարդուն կխնդրենք տուն գնալ: Եթե համաճարակի ընթացքում աշխատակիցներից որևէ մեկը ցանկանա արձակուրդ գնալ կամ հարգելի բացակայություններ ունենա, վերջինս ցանկացած պահի կարող է նախագիծ վերադառնալ ու ստանձնել իր պատասխանատվության տակ գտնվող աշխատանքը»,- ասել է շինարարական թիմի ղեկավար Էրիկ Գարբերը:

Գարբերն ինքը անցած շաբաթ չորս աշխատանքային օր բաց էր թողել, երբ ձայնը կտրվել էր:

«Ես հիվանդ չեմ եղել կամ որևէ այլ ախտանիշ չեմ ունեցել, բայց ինձ ասացին, որ պետք է տուն գնամ»,- նշել է Գարբերը:

Գարբերի թիմից Քեվին Քրումբը հավելել է. «Այս նախագծի վրա աշխատելիս՝ ինձ ապահով եմ զգում»:

Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանի նորոգիչն ասում է, որ աշխատանքը կարևոր է

Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում տեղակայված «Ռոսենդինի» թիմից Ջո Գանը երեք տարի է, ինչ աշխատում է Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանի վերանորոգման և ընդլայնման վրա։ Նա ասաց, որ շինարարությունը դադարեցնելը կարող է վտանգել ավելին, քան պարզապես ժամկետներն են:

«Օդանավակայանի գործողություններն ընթացիկ են: Ցանկացած փոքր բան կարող է հսկայական ազդեցություն ունենալ: Օրինակ՝ եթե հաղորդակցության միջոցները խզվեն և ուղեբեռը չկարողանան առաքել, ապա ինքնաթիռները չեն կարողանա թռչել»,- նշել է Գանը:

Վերջերս «Ռոսենդինի» շինարարները համաձայնության են եկել էլեկտրական կապալառուների ազգային ասոցիացիայի (NECA) և Էլեկտրականության ոլորտում աշխատողների միջազգային եղբայրության (IBEW) միջև:

«Մենք ուզում էինք, որ մարդիկ իրենց ներկայիս միջավայրում, ինչպես նաև աշխատատեղում իրենց ապահով զգան»,- ասել է «Ռոսենդինի» գլխավոր գործադիր տնօրեն Մեթ Էնգլերտը:

Մինչ օրս, ասում է նա, ընկերությունը ոչ ոքի աշխատանքից չի ազատել:

Օլյա Շահինյան