Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կտեղափոխվի բանտային հիվանդանոցից ուղղիչ աշխատանքային գաղութ: Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
«Մեր տեղեկություններով, որոնք ստացվել են նախագահական աշխատակազմից, չնայած ընդդիմության առաջնորդի առողջական վատ վիճակին, որոշում է կայացվել նրան տեղափոխել Կանովսկայա գաղութ», — թերթին հայտնել է Տիմոշենկոյի « Բատկովշինա» կուսակցության նախագահի տեղակալ Ալեքսանդր Տուրչինովը։ Ըստ նրա` դա տեղի կունենա մոտ ապագայում:
Հիշեցնենք, որ երեկ Տիմոշենկոյի առողջական վիճակը վատթարացել է հացադուլի պատճառով: