Այսօր Սոչիի «Ադլեր Արենայում» խաղարկվեցին չմշկավազքի տղամարդկանց 10 կմ վազքատարածության մեդալները։
Բոլոր 3 մեդալները նվաճեցին այս մարզաձևում ֆանտաստիկ արդյունքներ ցուցաբերող նիդերլանդցիները։ Օլիմպիական ոսկին նվաճեց Յորիտ Բերգսման, ով մրցատարածությունն անցավ 12 րոպե 44.45 վայրկյան ժամանակով և օլիմպիական ռեկորդ սահմանեց։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սվեն Կրամերը (12:49.02)։ Իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Բոբ դե Յոնգին (13։07.19)։
Այսպիսով, Նիդերլանդներն իրենց 6-րդ ոսկին նվաճեցին և մեդալների ընդհանուր հաշվարկում բարձրացան 3-րդ հորիզոնական՝ հետ մնալով Գերմանիայից և Նորվեգիայից։